Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
28.02.2026 | 22:00
Ով փառապանծ Աստված,
Օրն ընդունում եմ Քո սիրառատ ողորմությամբ։
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, ամեն չարիքներից,
նեղությունից:
ՈՒղղի՛ր ինձ քո ճշմարիտ ճանապարհով, որ արդարությամբ քայլեմ Քո առաջ։
Քեզ փառք և անդադար փառք,
որ ընդունում ես ինձ ոչ ինչպես ես եմ,
այլ ինչպես կարող եմ լինել Քո գերազանց սիրո մեջ։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ